Image 1 Image 2 Image 3 Image 4 Image 5

Գրիգոր Ղազարյան

20.01.2001 - 28.09.2020

Սիրո բոլոր դրսևորումները, որոնց մենք կարող ենք հանդիպել մեր կյանքում, միայն հայրենիքն է, որ կարող է ներառել իր մեջ։
Գրիգոր Ղազարյան


Կենսագրություն



Ապրեց 19 տարի, բայց բուռն ու ակտիվ կյանք: Հոր՝ Զանգեզուրի արյունը ու նրա պատմությունները 90ականների պատերազմի ,Դավիթ Բեկի ու Նժդեհի մասին. մոր արմատները, որոնք ձևավորվել են պարսկահայաստանից դեպի պատմական Գարդմանք տեղափոխված ընտանիքի ու պատմական հյուսիսային Ուտիքի միաձուլումից: Չնայած նրան, որ ես ինքս 4 տարեկանից ապրել ու մեծացել եմ Երևանում, սակայն շատ և շատ եմ պատմել այն պատմական անցքերի մասին, որոնք չկան ոչ մի գրական աղբյուրում, նույնիսկ շատ անգամ դրանք մոռացության են տրվել. պատմություններ տատից, պապից, որոնք անգին են: Եղբայրներ, որոնք չնայած նրան, ավագ էին, սակայն միշտ ասել են, որ տղամարդը ինքը պետք է հարթի իր ճամփան. մեծ եղբայրը ձևավորել է նրա մեջ բարություն, մեծերի նկատմամբ հարգանք, կանանց նկատմամբ նրբանկատություն. միջնեկ եղբայրը՝ սերը կենդանիների՝ չնայած, որ որսորդ է, որսի և զենքի, սեփական ձեռքերով ինչոր բաներ պատրաստելու նկատմամբ:

,,Եղնիկներ,, զորամասը մեր ընտանիքի համար ճակատագրական էին նաև, որ այնտեղ 1993-ի ապրիլի 17 Շահեն Մեղրյանի ջոկատը ուղղաթիռով տեղափոխվելիս զոհվել է ինձ համար շատ հարազատ իմ մորաքրոջ որդին, այնտեղ հետագա ամիսներին ծառայել են իմ երկու մորաքույրների ամուսինները: ,,ԵՂՆԻԿՆԵՐԻ,, դիմաց թշնամու տարածքում գտնվում է Գուլիստան պատմական գյուղը, որտեղ ծնվել է իմ հայրը: ՈՒ էլի եմ ասում, եթե ինքը էս պահին չլիներ ծառայության մեջ, ապա հենց առաջին րոպեներին կհասներ ռազմաճակատ:

Ապրիլյանին զոհված Ռոբերտ Աբաջյանի տատիկը Գրիգորի ուսուցչուհին էր:

Հիմնական և ավագ դպրոցներում սիրած առարկաները ռազմագիտություն և հայոց պատմություն:

Էս ամենի հետ մեկ տեղ, ինքը մի մեծ աշխարհ էր համով-հոտով, կոլորիտով:

Նրա կյանքը կարելի է բաժանել մի քանի մասերի՝

Գրիգորն ու ընկերները / արթնանում էր նրանցով, ապրում էր նրանցով, քնում էր նրանցով: Ունի, այո ունի, այնպիսի ընկերներ, որ իր զանգով, մեր տուն ծաղիկներ էին գալիս, նվերներ էին գալիս, հարցեր էին լուծվում: Ու վստահ եմ, որ ես էլ կարող եմ նրանց ապավինել: Աստված նրանց պահապան:

Գրիգորն ու Երևանը / Սա առանձնահատուկ թեմա է մեր ամբողջ ընտանիքի համար, ինչպես համայն հայության համար: Սա չի նկարագրվում բառերով: Գրիգորը մասնակցել է բոլոր միջոցառումներին քաղաքի հետ կապված, նույնիսկ մանկապարտեզից:

Գրիգորն ու կենդանիները /չէր վախենում ոչ մի կենդանուց, տանը /փոքրիկ բնակարանում/ պահել ենք շուն, ձկներ, թութակներ, կրյաներ, ճուտիկներ հավի, լորի, կաքավի, երբ փոքր էր, համոզում էր պահել նույնիսկ իշուկ, որովհետև շատ սիրուն է: Ժամերով դուրս չէր գալիս իր դայակի գոմից, չէր խորշում նույնիսկ տհաճ հոտից: դրա համար էլ, երբ ընտրեց ձիասպորտ, մենք չզարմացանք:

Գրիգորն ու ձիարշավարանը /պետք էր տեսնել ու լսել, ոնց էր սիրում այդ ձիերին, ինչքան աշխատանք էր անում ձիարշավարանում: Բարձր դասարաններում մենք համոզեցինք թողնել ձիասպորտը, բայց ինքը միևնույն է ժամանակ գտնում էր գնալ, առավել ևս երբեք չկտրվեց իր մարզիչից ու ընկերներից

Գրիգորն ու ազգագրական երգն ու պարը / սա մի առանձին թեմա է. առավոտ աչքերը բացելուն զուգահեռ միանում էր կամ հեռախոսը, կամ հեռուստացույցը, ու մինչև Գրիգորի տանից դուրս գալը հնչում էր ազգագրական, հայրենասիրական երգն ու պարը: Մեկ-մեկ ասում էի. - էս որտեղից ես պեղում այս երգերը: Համշենահայերեն երգեր էր երգում ու բացատրում բովանդակությունը: Դասեր սովորում, բաղնիքում, խոհանոցում, թե տրանսպորտում, միայն դա էր լսում: Մի քանի անգամ դասրանի քեֆերին ներկա եղա ու զարմացա, որ ինքը ռաբիզի տակ պարում է: Մասնակցում էր՝ անկախ օրվա եղանակից, Կասկադի կամ Նարեկացի կետրոնի պարերին, նույնիսկ եթե այդ օրը հյուրեր էինք ունենում, միևնույն է նա սլանում էր պարելու: Դա իր տարրերքն էր: Էլ չեմ ասում դպրոցի հավաքույթներին:

Գրիգորն ու սկաուտները / երևի այս կազմակերպությունը ստեղծել են Գրիգորի նման խենթերը: Սկաուտին ու արշավներին, նաև էկստրիմ պայմաններում ապրելու կանոններին զոհաբերում էր մեր ու իր խնայողությունները, սկսած ուսապարկերից, քնապարկերից, ճանապարհորդի սպասքից, հագուստից ու կոշիկներից: Դրանց մի մասը երկարաճիտք կոշիկները /ботинки/ և տաք հագուստը, որոնք շատ լավ վիճակում էին, արդեն ուղղարկել ենք առաջնագիծ:

Գրիգորն ու հեղափոխությունը / ամենինչ այնքան ծավալուն էր նրա կյանքում.... Նա մեզ դաս տվեց, որ մարդ պետք է պայքարի, որ իմանա հաղթում է, թե ոչ: Սա պատմություն էր Գրիգորի ոստիկաններին խնդրելու, որ չկրակեն, միայնակ ամբողջ դպրոցում դասի նստելու, հետո ցույցին միանալու, երգ ու պարի շարանների մասը կազմելու: Ես շատ ավելի ուշ, պատահականորեն համացանցում տեսել եմ նրա մասնակցությամբ կադրեր ու զարհուրել...

Գրիգորն ու աղջիկները / ինչքան աղջիկ ԸՆԿԵՐՆԵՐ ուներ, ու ինչ եղբայրական սիրով էր նրանց վերաբերվում:

Գրիգորն ու խոհանոցը / չնայած, որ տեսքով նիհար էր, բայց իսկական ГУРМАН էր, գիտեր քաղաքի համով տեղերը, համով ուտեստները, տանը եթե հանկարծ դիտում էր խոհարարական հաղորդում , ուրեմն ինձ պարտադրում էր կրկնել դա ու անպայման իր մասնակցությամբ: Եթե ընտանիքի կամ ընկերների հետ գնում էր քաղաքից դուրս, ուրեմն խորովածի ու մնացած ուտեստների պատրաստման առաքելությունը իրենն էր:

Գրիգորն ու բակը / ես ասեցի, որ մեր Բակը առանձին պատմություն է: Սա Բակ չէ զուտ, սա մի Ընտանիք է: Այստեղ բոլորն ապրում են մեկով, և մեկը ՝ բոլորով: Ինչ որ տեսաք մեր բակում ՝ծառեր, ծաղիկներ, պուրակ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, հուշաղբյուր... ամենինչ արվել է համատեղ ուժերով, ոչինչ չպահանջելով պետությունից: Մեզ մոտ նույնիսկ կռիվներն են ,, խմբակային, բակային,,: Ու Գրիգորը երբեք իր մասնակցությամբ անմասն չի մնացել դրանից: Այս դժվար օրերին, ազգականների հետ միասին, մեզ թև ու թիկունք են եղել մեր հարևանները, այստեղ, թե արտասահմանում:

Ամեն ինչին նվիրվում էր անվերապահորեն, մինչև վերջին բջիջը: Ես չկարողացա համարակալել վերը շարադրվածները, որովհետև դրանք առաջնահերթություն չեն ունեցել, ամենինչին հավասար է նվիրվել: Երևի հենց այս ամենն էլ կոչվում է ՀԱՅՐԵՆԻՔ ու ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ: Իմ մեջ այս պահին մայրը չի խոսում, խոսում եմ , որպես մի մարդ, ով լավ էր ճանաչում Գրիգոր երևույթին:

Արդեն չեմ հիշում մեր հանդիպմանը ինչ խոսոցինք, ուստի կներեք, եթե կրկնվեմ:

ՄԻ երկու օր առաջ հիվանդանոցում հանդիպեցի Գրիգորի հետ ծառայած վիրավոր Արամին: Ինձ համար շատ կարևոր էր իմանալ, լսել ամենինչ Գրիգորի ապրած վերջին օրերի մասին: Ու ինձ համար բացահայտվեց մի նոր Գրիգոր՝ այն ինչպես էր ինքը վերաբերվել նորեկների հետ, մեծ եղբոր, մեծ ընկերոջ, նույնիսկ ընտանիքի հարազատ անդամի պես: Արամը չի եղել Գրիգորի մոտ դեպքի պահին, սակայն մինչ օրս խելքի չի գալիս հոգեբանական սթրեսից: Պատմում, պատմում էր ու էլի շատ բան ուներ պատմելու: Ասում էր Գրիգորը չէր խուսափում ոչ մի տեսակ աշխատանքից, բոլոր տեսակի զենքերից գլուխ էր հանում, ճաշեր եփում /մեկ մեկ տուն էր զանգում, այս կամ այն բանը ոնց անեմ, հորը զանգել էր հարցնելու ոնց կարգի բերի դաշտային հեռախոսը ու վերանորոգել էր/, հենակետի պատերն էր շարել, որ ես գիտեմ ինքը երբևէ նման գործեր չի արել: Սա էր Գրիգորը:

Ես համոզված եմ, որ ամեն մի զինվոր , ում երազները ընդհատվեցին այս պատերազմում, մի մեծ ԱՇԽԱՐՀ էր, մի մեծ ՏԻԵԶԵՐՔ : Ես որպես մայր նզովում եմ բոլոր պատերազմները, Աղոթում եմ, օր առաջ վերջանա այս արհավիրքը:

Բայց որպես Հայ, հասկանում եմ, ,,Հողը արյունով են պահում,, ու մենք էլ հող չունենք տալու թուրքին:

Մի սփոփեք սևազգեստ մայրերին համբերությամբ, ցանկացեք մեզ բոլորիս ՀԱՂԹԱՆԱԿ:



Պարգևատրումներ







Ֆոտոդարան

Հետադարձ կապ


Հասցե

ՀՀ, ք.Երևան,

Հեռախոս՝

+374


Էլ-փոստ

____@mail.ru